Ուկրաինայի միջուկային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ռուսները սպառնացել են պայթեցնել Զապորոժիեի ատոմակայանը

15:22, 08.08.2022

Ուկրաինայի միջուկային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ռուսները սպառնացել են պայթեցնել Զապորոժյեի ատոմակայանը։

Էներգոատոմից փոխանցում են, Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Վասիլևն իր զինվորներին ասել է. «Զապորոժիեն կլինի ռուսական հող, հակառակ դեպքում այն ​​կվերածվի այրված անապատի»։

Ինչպես հայտնում է ուկրաինական կողմը, իրենք տեղեկություններ ունեն, որ ռուսական զինուժը ականապատել է Զապորոժյեի ատոմակայանի էներգաբլոկները։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի 6-ին ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Էներգոդար քաղաքի վրա, որտեղ գտնվում է Զապորոժիայի ատոմակայանը։ Հրթիռներն ընկել են ուղիղ կայանի հրապարակի վրա, որի շրջակայքում կա վերամշակված վառելիքի պահեստ։

Նմանատիպ