Ուկրաինայի միջուկային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ռուսները սպառնացել են պայթեցնել Զապորոժիեի ատոմակայանը
Ուկրաինայի միջուկային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ռուսները սպառնացել են պայթեցնել Զապորոժյեի ատոմակայանը։
Էներգոատոմից փոխանցում են, Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Վասիլևն իր զինվորներին ասել է. «Զապորոժիեն կլինի ռուսական հող, հակառակ դեպքում այն կվերածվի այրված անապատի»։
Ինչպես հայտնում է ուկրաինական կողմը, իրենք տեղեկություններ ունեն, որ ռուսական զինուժը ականապատել է Զապորոժյեի ատոմակայանի էներգաբլոկները։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի 6-ին ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Էներգոդար քաղաքի վրա, որտեղ գտնվում է Զապորոժիայի ատոմակայանը։ Հրթիռներն ընկել են ուղիղ կայանի հրապարակի վրա, որի շրջակայքում կա վերամշակված վառելիքի պահեստ։