Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս 24-ը վիրավորվել են
Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս 24-ը վիրավորվել են

Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս 24-ը վիրավորվել են։

Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խանութում կողոպուտի մասին ահազանգ ստանալուց հետո։ Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Դրանից կարճ ժամանակ անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։

Լվովի քաղաքապետը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում։