Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինական հացահատիկի ստուգումը տեղի կունենա Լիտվայի տարածքում՝ ուկրաինա-լեհական սահմանի փոխարեն։
Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինական հացահատիկի ստուգումը տեղի կունենա Լիտվայի տարածքում՝ ուկրաինա-լեհական սահմանի փոխարեն։

Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինական հացահատիկի ստուգումը տեղի կունենա Լիտվայի տարածքում՝ ուկրաինա-լեհական սահմանի փոխարեն։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում՝ հիմնվելով Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարության վրա։

Ըստ լրատվամիջոցի՝ այս տեղեկությունը հաստատում է նաեւ Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Թելլուսը։

Նշված համաձայնագիրը կօգնի արագացնել հացահատիկի տարանցումը Լեհաստանի տարածքում։

«Մենք պայմանավորվեցինք մի կարևոր հարցի շուրջ. Չորեքշաբթի օրվանից Լիտվայի տարածքով տարանցիկ ուկրաինական հացահատիկի ստուգումը տեղի կունենա Լիտվայի տարածքում՝ Լիտվայի նավահանգստում, ուկրաինա-լեհական սահմանի փոխարեն»,- ասել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարը։

Մյուս կողմից, Ուկրաինայի նախարարությունը նշել է, որ Կիևը հանդես է եկել անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկողություն ուկրաինա-լեհական սահմանից Լիտվայի Լայպեդա նավահանգիստ տեղափոխելու նախաձեռնությամբ, և Լեհաստանի և Լիտվայի կառավարությունները աջակցել են վերահսկողության նման մեխանիզմին և դա գնահատեց որպես կառուցողական քայլ։