Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն խուզարկել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի վարորդի տունը
Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն խուզարկել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի վարորդի տունը։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր։
Անանուն աղբյուրներից մեկը հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ հետաքննությունը դեռևս ակտիվ է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն չի պատրաստվում արագ գործել ճնշման տակ։
Ձեր տեղեկության համար, Անդրեյ Երմակը հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Ուկրաինայում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո։ Ավելի վաղ կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն խուզարկել է Անդրեյ Երմակի գրասենյակը։