Ուկրաինայի Իզյում քաղաքի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 24-ը
Ուկրաինայի Իզյում քաղաքի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 24-ը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Խարկովի շրջանի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ռուսական զինուժը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Իզիում քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 24-ը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը ռմբակոծել է Իզիումի կենտրոնական հատվածը։ Հարձակման հետևանքով մասամբ ավերվել է վարչական շենքը և վնասվել հինգ հարկանի բնակելի շենքը։