ՈՒկրաինայի իշխող կուսակցության անդամները բոյկոտել են ռուսական հեռուստաալիքները
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամները բոյկոտել են ռուսական հեռուստաալիքները:
«Ժողովրդի ծառայի» անդամները որոշում են կայացրել այն բանից հետո, երբ իշխող կուսակցության անդամ Եվգենի Շևչենկոն մասնակցել է Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդմանը: Ռուսական ալիքի եթերում նրա հայտնվելուն ՈՒկրաինայում հետևել է աղմուկ:
Շևչենկոն ռուսական «մեծ խաղ» հեռուստահաղորդման ժամանակ ասել էր, որ Դոնբասում ուժերի բաժանման գործընթացին խոչընդոտում են է ազգայնականները: Միևնույն ժամանակ, ուկրաինացի պատգամավորն ասել է, որ Ուկրաինան ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց համագործակցությունը պետք է հիմնվի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա:
Ուկրաինական մամուլի հաղորդմամբ, այս միջադեպը իշխող կուսակցության անդամները քննարկել են դռնփակ նիստում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հանդիպմանը որոշվել է, որ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներն այլևս չեն հայտնվի ռուսական հեռուստաալիքներում: