Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Գերագույն դատարանում քննչական գործողություններ են իրականացնում
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Գերագույն դատարանում քննչական գործողություններ են իրականացնում

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվները, մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հետ համատեղ, քննչական գործողություններ են իրականացնում Գերագույն դատարանում՝ կոռուպցիոն գործով․ այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մամուլի ծառայությանը։

«Քննչական գործողություններն իրականացվում են Գերագույն դատարանի գործող և նախկին դատավորների աշխատավայրերում, բնակարաններում և ավտոմեքենաներում։ Մասնավորապես, դա վերաբերում է Գերագույն դատարանի նախկին նախագահին, որի գործը քննում է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- նշված է հայտարարության մեջ։

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Գերագույն դատարանի նախկին նախագահի անունը չի հրապարակվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը Վսևոլոդ Կնյազևի մասին է, ով իր փաստաբանի հետ միասին ձերբակալվել էր 2023 թվականի մայիսի 15-ին՝ հանցանքի կատարման պահին, երբ նա, ըստ նախնական տվյալների, յուրացրել էր 1,8 միլիոն դոլար։ Կնյազևն ավելի ուշ ազատ էր արձակվել գրավի դիմաց։