Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասի և Սամարայի նավթավերամշակման գործարաններին
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասի և Սամարայի նավթավերամշակման գործարաններին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ Ուկրաինան դրոններով հարվածել է նավթավերամշակող գործարաններին, որոնք գտնվում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և Սամարայի շրջանում։

Ինչպես նշում են ԳՇ-ում, ուկրաինացի զինվորականները աշխատում են «թշնամու հարձակողական ներուժը նվազեցնելու և օկուպանտների ռազմական ստորաբաժանումների վառելիքով մատակարարումը խաթարելու ուղղությամբ»։

Ուկրաինայի ԳՇ տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող գործարանը տարեկան արտադրում է երեք միլիոն տոննա նավթամթերք, այդ թվում՝ բենզին, դիզելային վառելիք և ավիացիոն վառելիք։

Դրոնային հարվածների արդյունքները այս պահին դեռ հայտնի չեն։

Նույն աղբյուրի համաձայն՝ Սամարայում գտնվող գործարանը արդեն երկրորդ անգամ է դառնում ուկրաինական դրոնների թիրախ։ Այն արտադրում է բենզին, դիզել, ավիացիոն վառելիք և մազութ։ Տարեկան արտադրում է 8.5 միլիոն տոննա նավթամթերք։