Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ անցած օր ու գիշեր ռուսական ուժերը չորս հրթիռային և 41 օդային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ անցած օր ու գիշեր ռուսական ուժերը չորս հրթիռային և 41 օդային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ անցած օր ու գիշեր ռուսական ուժերը չորս հրթիռային և 41 ավիահարված են հասցրել, 57 անգամ կրակ են բացել ռեակտիվ համակարգերից՝ Ուկրաինայի բանակի դիրքերի և բնակեցված տարածքների ուղղությամբ։ Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ կան վիրավորներ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ հակառակորդը զգալի կորուստներ է կրում, սակայն շարունակում է իր հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպիանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկիի և Մարինկի ուղղությունների վրա։ Անցած մեկ օրում ուկրաինացիները հետ են մղել հակառակորդի ավելի քան 70 հարձակում ռազմաճակատի նշված հատվածներում։ Բախմուտն ու Մարինկան շարունակում են մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը 14 հարված են հասցրել ռուսական կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերին։