ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիին կանչել է հարցաքննության
ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին դեկտեմբերի 18-ին կանչել է հարցաքննության:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայք էջում:
«2017 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 09:30-ին գլխավոր դատախազություն պետք է ներկայանաք կասկածյալի կարգավիճակով 04.12.2017 թ. քրեական օրենսգրքի գործով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով: Կոնկրետ 15-րդ հոդվածով (հանցանքի փորձ), 28-րդ հոդվածով (խմբակային կանխամտածված հանցանքի իրագործում) և 256-րդ հոդվածով (հանցավոր խմբի անդամներին աջակցություն և նրանց հանցավոր գործունեության թաքցնում):
Երեկ Կիևի Պեչերսկի դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին ազատել են մի խումբ պատգամավորների երաշխիքով:
Հեղինակ -
Edgar Barsegyan