Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկության երկրորդ փուլում Դենիս Շմիգալին նշանակել է առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ քվեարկությամբ Դենիս Շմիգալին նշանակել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար։
Որոշմանը կողմ են քվեարկել Ռադայի 248 պատգամավոր, դեմ են եղել երկու պատգամավոր, ձեռնպահ են եղել 20-ը, իսկ 33-ը չեն քվեարկել։
Երեկ՝ հունվարի 13-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկության ժամանակ Դենիս Շմիգալին ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից, սակայն նրա՝ էներգետիկայի նախարարի և առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակմանը կողմ է քվեարկել ընդամենը 210 պատգամավոր, ինչը բավարար չէր այդ պաշտոնում նշանակվելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Միխայիլ Ֆեդորովին պաշտպանության նախարար նշանակելու օգտին։