Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Սերգեյ Ռեբրովը վճարել է Անդրեյ Երմակի համար սահմանված գրավի մի մասը, որը կազմում է 30 միլիոն գրիվնա
Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Սերգեյ Ռեբրովը վճարել է 30 միլիոն գրիվնա՝ որպես Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի համար սահմանված գրավի մաս,- հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Սերգեյ Ռեբրովը լքել է ազգային հավաքականի մարզչի պաշտոնը 2026 թվականի ապրիլին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ձերբակալվել է մայիսի 14-ին՝ փողերի լվացման մեղադրանքով։ Երմակը ներգրավված է Կիևի մոտ գտնվող «Դինաստիա» էլիտար համալիրի շինարարության ընթացքում 460 միլիոն գրիվնայի (10 միլիոն դոլար) լվացման հետ կապված գործով։ Երմակին որպես գրավ նշանակվել է 140 միլիոն գրիվնա։ Ըստ առկա տեղեկությունների՝ 45,5 միլիոն գրիվնա արդեն վճարվել է, և մոտ 95,4 միլիոն գրիվնա դեռ պետք է վճարվի։