Ուկրաինայի և ԱՄՆ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները այս շաբաթավերջին կհանդիպեն՝ Ռուսաստանի հետ բանակցությունները քննարկելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան աշխատանքային խմբերի ներկայացուցիչները շաբաթվա վերջում կհանդիպեն և կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը։
«Այսօր հանդիպում կկայանա ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ՝ այս թեման շարունակելու, ռուսական կողմի հետ հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները մշակելու համար։ Շաբաթվա վերջում կկայանա ուկրաինական և ամերիկյան աշխատանքային խմբերի հանդիպում», – ասել է Զելենսկին։
Տեղեկատվության համար՝ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ քայլը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումն է։ Կրեմլը պատրաստակամություն է հայտնել բարձրացնել բանակցությունների մակարդակը, չնայած ուղղակիորեն չի համաձայնվել Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև հանդիպմանը։