Ուկրաինայի Էներգոդար քաղաքում, որտեղ գտնվում է Զապորոժյեի ատոմակայանը, խոշոր պայթյուն է որոտացել

15:44, 06.09.2022

Ուկրաինայի Էներգոդար քաղաքում, որտեղ գտնվում է Զապորոժյեի ատոմակայանը, խոշոր պայթյուն է որոտացել։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ քաղաքի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության և ջրի։ Էներգոդարի քաղաքապետ Դիմիտրի Օռլովը այլ մանրամասներ չի նշել՝ միայն հավելելով, որ դեպքի բոլոր հանգամանքները այժմ պարզվում են։

Սեպտեմբերի 5-ին քաղաքում ռմբակոծության հետևանքով առաջացած հրդեհի պատճառով անջատվել է էլեկտրահաղորդման մեկ այլ գիծ։

Նմանատիպ