Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է լուծել Սլովակիայի հետ նավթի տարանցման հարցը ԵՄ Ասոցացման համաձայնագրի մեխանիզմի շրջանակներում

14:43, 30.07.2024

Ուկրաինան պատրաստ է լուծել Սլովակիայի հետ նավթի տարանցման հարցը ԵՄ Ասոցացման համաձայնագրի համապատասխան մեխանիզմի շրջանակներում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը։

Այս մասին գրում է «Reuter»-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նավթի սահուն տարանցում է ապահովում չարտոնված ընկերությունների համար։

«Ուկրաինական կողմը պատրաստ է փորձագետների մակարդակով լուծել հնարավոր խնդրահարույց հարցերը, եթե սլովակյան կողմն ակտիվացնի ասոցացման համաձայնագրով նախատեսված համապատասխան մեխանիզմը։ Այս պահին նա սա չի արել»,- ասված է փոխնախարարի գրավոր մեկնաբանության մեջ։

Սլովակիան և Հունգարիան պահանջում են նորացնել ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով, որը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Ուկրաինան այս ամիս «Լուկօյլի» նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց։

Նմանատիպ