Ուկրաինայի էներգետիկայի նախարարություն - Հոկտեմբերի 15-ի գիշերը Ռուսաստանը կրկին հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, ինչը ժամանակավորապես էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել մի քանի շրջաններում
Հոկտեմբերի 15-ի գիշերը Ռուսաստանը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, ինչը մի քանի շրջաններում ժամանակավոր էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության՝ Սումիում, Խարկովում, Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև մասամբ Կիրովոգրադի և Չերկասիի մարզերում ռուսական հարվածների հետևանքով էլեկտրաէներգետիկ ցանցում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով արտակարգ սահմանափակումներ են սահմանվել բնակչության և բիզնեսի համար։ Զապորոժիեի մարզը մասամբ տուժել է։
«Սա վերջին մի քանի շաբաթների ընթացքում տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա համակարգված հարձակումների արդյունք է։ Արտակարգ վերականգնողական աշխատանքները շարունակվում են», – ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։