Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ 2023 թվականին Եվրամիության նավթային էմբարգոյի պատճառով Ռուսաստանի նավթային եկամուտները կնվազեն առնվազն 40 տոկոսով
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ 2023 թվականին Եվրամիության նավթային էմբարգոյի պատճառով Ռուսաստանի նավթային եկամուտները կնվազեն առնվազն 40 տոկոսով

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն հայտարարում է, որ Եվրամիության նավթային էմբարգոյի պատճառով Ռուսաստանի նավթային եկամուտները կնվազեն առնվազն 40 տոկոսով,- այս մասին նա գրել է Facebook-ում։

«Ռուսաստանը միշտ կախված է եղել նավթադոլարներից։ Այս տարվա երկրորդ եռամսյակում նրա նավթի ու գազի վաճառքից ստացված գումարը կազմել է բյուջեի եկամուտների մոտ կեսը։ Այս տարի նավթի բարձր գները խթանեցին ռուսական գանձարանը՝ չնայած վաճառքի ծավալների նվազմանը, սակայն այս միտումն այժմ փոխվում է։ Եվրամիության նավթային էմբարգոյի իրականացումը կնվազեցնի Ռուսաստանի նավթային եկամուտներն առնվազն 40%-ով։ Դա իր հերթին կհանգեցնի նավթի արդյունահանման նվազմանը մոտ 20%-ով արդեն այս տարվա սկզբին»,- գրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։

Ինչպես և սպասվում էր, Եվրամիությունը դեկտեմբերի սկզբին կարգելի Ռուսաստանից հում նավթի արտահանումը, իսկ նավթամթերքի էմբարգոն կիրականացվի երկու ամիս անց։ Բացի այդ, սեպտեմբերի 2-ին G7-ի երկրները պաշտոնապես պայմանավորվել են ռուսական նավթի գնի վերին սահման սահմանել։

Համաշխարհային առաջնորդների համերաշխությունը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ուժեղացումը, նրա ավանդական եկամուտների խլումը աստիճանաբար խանգարում են ռուսական ռազմական մեքենային։ Ռուսական հանածո վառելիքի վաճառքի սահմանափակումների անվերապահ շարունակությունն ու ընդլայնումը, ի վերջո, կօգնի կանգնեցնել ահաբեկչական պետությունը»,- նշում է Գալուշենկոն։