Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ - Շնորհակալություն Վրաստանի քաղաքացիներին, կառավարությանը, քաղաքների քաղաքապետերին, Պատրիարքարանն՝ մարդասիրական օգնության համար
Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ - Շնորհակալություն Վրաստանի քաղաքացիներին, կառավարությանը, քաղաքների քաղաքապետերին, Պատրիարքարանն՝ մարդասիրական օգնության համար

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Կասանովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին մարդասիրական օգնության համար։

Դեսպանատանը կայացած ճեպազրույցում Անդրեյ Կասանովը խոսել է Ուկրաինային մարդասիրական օգնության կարևորության մասին։

«Մարդասիրական օգնության խնդիրն ամենակարեւոր խնդիրներից է։ Գործընթացը շարունակվում է։ Ուկրաինան շնորհակալություն է հայտնում Վրաստանի ողջ բնակչությանն այս օգնության համար։ Շնորհակալություն Վրաստանի բոլոր շարքային քաղաքացիներին, ովքեր ներգրավված էին Ուկրաինային օգնության գործընթացում, Վրաստանի կառավարությանը, տարբեր քաղաքների քաղաքապետերին, Պատրիարքարանին՝ ամենաանհրաժեշտ և դժվարին իրավիճակում մարդասիրական օգնության համար։ Մենք նաև երախտապարտ ենք բոլոր կամավորներին, ովքեր Ուկրաինայից կամ Վրաստանից են և ովքեր ամեն օր կազմակերպում և ուղարկում են այս մարդասիրական օգնությունը։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հավաքվել և ուղարկվել է 580 տոննա մարդասիրական օգնություն, որն ուղարկվել է ինքնաթիռներով, ինչպես նաև 22 հատուկ բեռնատարներով։ Դեսպանատան հաշիվներում կուտակված միջոցները ծախսվում են Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա։ Ի՞նչ ենք մենք գնում: Դեղորայք ենք գնում Վրաստանում, կենցաղային իրեր՝ Լեհաստանում, հատուկ դեղատնային փաթեթներ՝ Թուրքիայում։ Առաջին օգնությունն սնունդը, մանկական սնունդը, դեղերը։ Մենք ամեն կերպ փորձում ենք այս ամբողջ գումարն օգտագործել ամենաանհրաժեշտ իրերի համար»,- ասել է Անդրեյ Կասանովը։