Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկում է Անդրեյ Երմակի գրասենյակը

11:23, 28.11.2025

Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն խուզարկություն է անցկացնում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գրասենյակում։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալներով՝ դեպքի վայրում գտնվում են մոտ տասը ոստիկան։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի հետաքննությունը կընդլայնվի։

Նմանատիպ