Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան զարմացած է Վրաստանի գործողություններից՝ չնայած սեփական տարածքի օկուպացմանը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմին
Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան զարմացած է Վրաստանի գործողություններից՝ չնայած սեփական տարածքի օկուպացմանը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմին

Ուկրաինան զարմացած է Վրաստանի գործողություններից, որը համաձայնել է վերսկսել ուղիղ թռիչքները Ռուսաստանի հետ՝ չնայած իր տարածքի օկուպացմանը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից շարունակվող պատերազմին,- հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը գնաց այդ քայլին, երբ աշխարհը փորձում է հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ Մոսկվային ստիպելու դադարեցնել պատերազմը։

«Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը շարունակում է անպատժելիորեն օկուպացնել Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Կրեմլն ակնհայտորեն հիացած կլինի նման արդյունքով»,- ասել է Օլեգ Նիկոլենկոն։