Ուկրաինան վերադարձրել է ևս հազար զինվորի մարմին՝ հայրենադարձման ջանքերի շրջանակներում
Ուկրաինան վերադարձրել է ևս հազար զինվորի մարմին՝ հայրենադարձման ջանքերի շրջանակներում

Ուկրաինան ռեպատրիացիոն միջոցառումների արդյունքում վերադարձրել է ևս հազար զինծառայողի մարմին։ Համապատասխան տեղեկատվությունը տարածել է ռազմագերիների հարցերով աշխատող համակարգող շտաբը։

«Այսօր իրականացվել են ռեպատրիացիոն միջոցառումներ։ Ուկրաինա վերադարձվել է հազար մարմին, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, պատկանում են ուկրաինացի զինծառայողների», – նշված է շտաբի կողմից Telegram-ալիքով տարածված հայտարարությունում։

Մարմինները կհանձնվեն ներքին գործերի և առողջապահության նախարարությունների համապատասխան մարմիններին դատաբժշկական փորձաքննության համար։

Բացի այդ, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ուկրաինան ռուսական կողմին է փոխանցել 24 ռուս զինծառայողի մարմին։