Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումի քաղաքին, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

13:41, 13.04.2025

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Սումի քաղաքին։ Առնվազն 20 մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը։

Նրա խոսքով, զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Տեղական իշխանությունները հաղորդում են, որ Ռուսաստանը հարձակման ժամանակ օգտագործել է երկու բալիստիկ հրթիռ։

Ուկրաինայի նախագահն արդեն արձագանքել է միջադեպին։ Նրա խոսքով, Սումիի վրա հարձակման ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Նմանատիպ