Ուկրաինան հերթական ռազմական օգնությունն է ստացել Բրիտանիայից
Ուկրաինան հերթական ռազմական օգնությունն է ստացել Բրիտանիայից:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ M270 (M270) հրթիռային համակարգի նոր խմբաքանակն արդեն ժամանել է երկիր։
«Շնորհակալ եմ Բեն Ուոլեսին և Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է Ուկրաինայի համար։ Մեր բանակը հմտորեն օգտագործում է այդ «համալրումը» մարտի դաշտում։ Շուտով էլի նվերներ կլինեն»,- ասել է Ռեզնիկովը։
Բրիտանական հրթիռային համակարգերը ոչնչացնում են թիրախները մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա։