Ուկրաինան հայտարարել է Ռյազանի նավթավերամշակման գործարանի և Լուգանսկի նավթամբարի վրա հարձակման մասին
Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռյազանի նավթավերամշակման գործարանին և Լուգանսկի նավթամբարին: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդ «Մագյարը»:
Ըստ ուկրաինացի զինվորական հրամանատարի՝ Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա հարվածը հասցրել է անօդաչու համակարգերի ուժերի 14-րդ գունդը՝ հատուկ նշանակության ուժերի, Գլխավոր հետախուզական վարչության և Պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների հետ միասին:
Ռյազանի օբյեկտը Ռուսաստանի չորս խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է: Ավելի վաղ գիշերը սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկատվություն Ռյազան քաղաքի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բռնկված հրդեհի մասին: