Ուկրաինան կստանա չինական «Սինովակի» պատվաստանյութի 5 միլիոն դեղաչափ
Ուկրաինան կստանա չինական «Սինովակի» պատվաստանյութի 5 միլիոն դեղաչափ

Ուկրաինան հաստատել է «Սինովակի» պատվաստանյութը: Համապատասխան հայտարարությունն արվել է երկրի առողջապահության նախարարությունում:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, «Սինովակի» գործընկերներից մեկը, ուկրաինական «Լեխիմ» դեղագործական ընկերությունը պայմանագիր է կնքել, որի համաձայն, Ուկրաինան կստանա պատվաստանյութի 5 միլիոն դեղաչափ:

Ուկրաինան կորոնավիրուսի դեմ պատվաստումներն սկսել էր փետրվարի վերջին: Այս փուլում երկրում պատվաստվել է 19 118 մարդ:

Համավարակի տարածումից մինչ օրս Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք, զոհվել է 27 204 մարդ: