Ուկրաինան հարձակվել է Ռոստովի մարզի երկաթուղային ենթակառուցվածքների վրա
Ուկրաինան հարձակվել է Ռոստովի մարզի երկաթուղային ենթակառուցվածքների վրա

Ռուսաստանի Ռոստովի մարզի երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակում է իրականացվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական Telegram ալիքներին։

Ինչպես հայտնի է, հարձակումն իրականացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Տեղի բնակիչների խոսքով՝ քաղաքում պայթյուններ են լսվել, իսկ երկաթուղային ենթակառուցվածքների տարածքում հրդեհ է բռնկվել։

Հարձակման մասին տեղեկատվությունը հաստատում է Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

«Հրդեհը բռնկվել է երկաթուղային կայարանում, ուղևորատար գնացքը տեղափոխվել է անվտանգ վայր։ Հրդեհի մարմանը մասնակցում է 45 մարդ և 12 միավոր տեխնիկա», – ասել է Սլյուսարը։