Ուկրաինան դադարեցրել է անձնագրերի տրամադրումը արտերկրում բնակվող 18-ից 60 տարեկան տղամարդկանց
Ուկրաինան դադարեցրել է անձնագրերի տրամադրումը արտերկրում բնակվող 18-ից 60 տարեկան տղամարդկանց

Ուկրաինան դադարեցնում է անձնագրերի տրամադրումը արտերկրում բնակվող 18-ից 60 տարեկան տղամարդկանց։ Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ այս փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ միայն Ուկրաինայի տարածքային մարմնում կամ ներգաղթի ծառայությունում։

Ինչպես գրում է BBC -ն, այս սահմանափակումն ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը՝ ուկրաինական բանակում կադրերի սակավության ֆոնին։

Նոր կանոնները չեն տարածվում 18-60 տարեկան տղամարդկանց վրա, որոնց թույլատրվում է հատել սահմանը ռազմական դրության պայմաններում։