ՈՒկրաինական «Վոյս» շոուի հաղթող է դարձել Ալեքսանդրե Զազարաշվիլին

ՈՒկրաինական երաժշտական «Վոյս» շոուի հաղթող է դարձել վրացի, Ալեքսանդրե Զազարաշվիլին:

ՈՒկրաինական մամուլը գրում է, որ 12 ամյա վրաց տղան առաջատարն էր նաև հանդիսատեսի գնահատմամբ: Սուպերֆինալի առաջին փուլում Ալեքսանդրե Զազարաշվիլին կատարել է Նինո Քաթամաձեի «Քուչաշի էրթխել» երգը: Դրանից հետո նա կատարել է ուկրաինական երգ: Սուպերֆինալի երկրորդ փուլում 12 ամյա վրաց երգիչը կատարել է Սելիդ Դիոնի «Օլ բայ մայսելֆ» երգը: