Ուկրաինական մեդիայի տվյալներով՝ Ռուսաստանի բանակը բալիստիկ հրթիռով ռմբակոծել է Դնեպր քաղաքը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ
Ռուսաստանի բանակը բալիստիկ հրթիռով ռմբակոծել է Ուկրաինայի Դնեպր քաղաքը։ Ուկրաինական մեդիայի տվյալներով՝ հարվածի արդյունքում զոհվել է 42-ամյա տղամարդ։ Քաղաքի հիվանդանոցներն ընդունում են վիրավորներին։
Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ դեպքի վայրում բռնկվել է խոշոր հրդեհ, ինչպես նաև ավերածություններ են գրանցվել քաղաքացիական օբյեկտների տարածքում։
Մինչ այդ Ռուսաստանի բանակը Դնեպր քաղաքը հարվածել էր «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով վիրավորվել էր 15 մարդ։