Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական կողմը գիշերը հարձակվել է Կիևի, Սումիի մարզի և Զապորոժիեի վրա, մեկ մարդ զոհվել է
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական կողմը գիշերը հարձակվել է Կիևի, Սումիի մարզի և Զապորոժիեի վրա, մեկ մարդ զոհվել է

Գիշերվա ընթացքում ռուսական կողմը անօդաչու սարքերով հարձակում է գործել Սումիի մարզի վրա, – այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Հարձակման հետևանքով Կովպակովսկի շրջանում բռնկվել է հրդեհ, մեկ մարդ վիրավորվել է։ Վնասվել են կրթական հաստատություն և բնակելի տներ։

Հարձակման թիրախ է դարձել նաև Ուկրաինայի մայրաքաղաքը։ Մի քանի շրջաններում այրվել են բնակելի շենքեր, բեկորներից վիրավորվել է մեկ մարդ։

Մինչ այդ ռուս զինվորականները հարված են հասցրել Զապորոժիեին։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։