Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները 40 հրթիռ են արձակել Դնեպրոպետրովսկում, Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները 40 հրթիռ են արձակել Դնեպրոպետրովսկում, Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակը փորձում է գրոհել երկու ուղղություններից։ Ինչպես հայտնում են ուկրաինացի զինվորականները, վերջին օրվա ընթացքում ռուս զինվորները փորձել են գրոհել Ավդեևկայի և Բախմուտի ուղղությամբ։ Նաև ռուս զինվորականները փորձում են ընդլայնել վերահսկվող տարածքը Դոնեցկի շրջանի արևմուտքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակը տարբեր բնակավայրերում կրակ է բացում ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Դոնեցկի մարզում օկուպանտները սպանել են յոթ խաղաղ բնակիչների, եւս ինը վիրավոր են։ Ամենամեծ զոհերը Տորեցկ քաղաքում են, որտեղ ռուս զինվորականները ռմբակոծել են հասարակական տրանսպորտի կանգառը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական բանակի հրթիռային հարձակումներ են իրականացվել Դնեպրոպետրովսկի վրա։

Այսօր առավոտյան ուժգին պայթյուն է լսվել Նոկոլաև քաղաքում, թեեւ միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Ըստ լրատվամիջոցների՝ ռուսները հրթիռային հարված են հասցրել նաեւ Զապոռոժյեում։ Թիրախը ենթակառուցվածքային օբյեկտն էր։ Զոհ չկա: