Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս օկուպանտները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում քիմիական զենք են կիրառել, երեք հոգու մոտ թունավորման ախտանշաններ կան
Ռուս օկուպանտները քիմիական զենք են կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, որը օկուպացված է «Ազովի գնդի» կողմից։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է «Ազովի գնդի» պետ Անդրեյ Բելեցկին տեսաուղերձում: Բելեցկու խոսքով՝ քիմիական հարձակման հետեւանքները փոքր են, երեք մարդու մոտ թունավորման նշաններ են նկատվում։
«Ռուսները քիմիական հարձակում են իրականացրել Մարիուպոլի՝ «Ազովստալ» գործարանի վրա։ Եթե խոսենք հարվածելու գործնական կողմի մասին, ապա դա այնքան էլ մեծ չէ: Երեք հոգու մոտ նկատվել են մարտական քիմիական նյութից թունավորման նշաններ, թեկուզ առանց աղետալի հետևանքների։ Մարիուպոլի վրա քիմիական հարձակումը միայն մեկ բան է նշանակում՝ ռուսները չեն կարող վերցնել Մարիուպոլը ու ուկրաինացի պաշտպաններին։ Նրանց ոչինչ չի մնում, քան անխտիր արգելված զենքեր կիրառել»,- ասել է Ազովի գնդի պետը։
Բելեցկու խոսքով՝ տուժածների վիճակը բավարար է։
Ավելի վաղ «Ազովի գունդը» սոցցանցերում հայտնել էր, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքի միջոցով քիմիական նյութ են կիրառել Մարիուպոլում։