Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական օկուպացիոն զորքերի կողմից ուկրաինական Խերսոն քաղաքի գնդակոծությունը հանգեցրել է զոհերի
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական օկուպացիոն զորքերի կողմից ուկրաինական Խերսոն քաղաքի գնդակոծությունը հանգեցրել է զոհերի

Ուկրաինական Խերսոն քաղաքի ռմբակոծությունը ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հանգեցրել է զոհերի։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ քաղաքի կենտրոնի ռմբակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։

Խերսոնի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ ռուս զինվորականները հրետանով ռմբակոծել են կենտրոնական շուկայի տարածքը։

Ռմբակոծության վայրի մոտ ռազմական օբյեկտներ չկան։

Ուկրաինական բանակը Խերսոնը վերադարձրել էր անցած նոյեմբերին՝ գրեթե ութ ամիս օկուպացիայից հետո: Քաղաքի տարածքը հաճախ ռմբակոծվում է ռուսական ուժերի կողմից, որոնք տեղակայված են Դնեպր գետի հակառակ կողմում։