Ուկրաինական լրատվամիջոցներ - Ուկրաինան, ըստ լուրերի, համաձայնել է կրճատել զինվորների թիվը
Ուկրաինական լրատվամիջոցներ - Ուկրաինան, ըստ լուրերի, համաձայնել է կրճատել զինվորների թիվը

Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, համաձայնել է զինծառայողների թվի նվազեցմանը՝ որպես զիջում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի պայմաններում։ Այս մասին հաղորդում է ուկրաինական մամուլը՝ հղում անելով Financial Times-ին։

Հաղորդագրության համաձայն՝ Կիևը համաձայնվել է զինված ուժերում ծառայողների թիվը նվազեցնել մինչև 800,000։

Ուկրաինացի պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում են խաղաղության պլանի ամենազգայուն հարցերը՝ տարածքային հարցերն ու ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները։

Անցած շաբաթ արևմտյան մամուլում հրապարակվել էր ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որի մի կետով նախատեսվում էր Ուկրաինայի բանակի սահմանափակում մինչև 600,000 զինծառայող։