Ուկրաինական լրատվամիջոցներ. Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 մլն եվրոյի ռազմական օգնություն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան այդ օգնության համար վճարելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված տոկոսներով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 155 մմ հրետանային արկեր և AASM ավիառումբեր Mirage 2000 կործանիչների համար։
Բացի այդ, Ֆրանսիան կարագացնի AMX-10RC թեթև տանկերի և VAB զրահափոխադրիչների մատակարարումը։
Երկիրը նաև կավելացնի ռազմական տեխնիկայի արտադրությունը՝ ինչպես Ուկրաինային, այնպես էլ սեփական բանակին աջակցելու համար։