Ուկրաինական լրատվամիջոցներ. ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը այս շաբաթ նախատեսված չէ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը այս շաբաթ նախատեսված չէ, գրում է Ուկրաինայի հանրային հեռարձակողը։
ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրամիության պատվիրակությունների Ժնևում կայացած հանդիպումից հետո լրատվամիջոցները ակտիվորեն հաղորդում էին, որ Զելենսկին և Թրամփը կհանդիպեն այս շաբաթ, սակայն, ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների, նման հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Ժնևում կայացած բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության կազմում էր, հայտարարել է, որ Ժնևում կայացած հանդիպումից հետո ամենավիճահարույց հարցերը մնում են բաց, այդ թվում՝ տարածքային հարցերը և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, որոնք, հավանաբար, կլուծվեն Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։