Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Խարկովի մարզի վրա

11:24, 30.06.2025

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական կողմը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Խարկովի մարզի վրա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ արդյունքում վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։

Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վնասվել են մի քանի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մարզի նահանգապետի խոսքով՝ հարձակման հետևանքով տուժել են Խարկովի մարզի երեք բնակավայրեր։

Նմանատիպ