Ուկրաինական «Դիփ Սթեյթ» վերլուծական նախագծի համաձայն՝ Ռուսաստանը գրավել է Սումիի մարզի Լոկնյու բնակավայրը

18:13, 08.06.2025

Ուկրաինացի վերլուծաբանների զեկույցի համաձայն՝ ռուսական բանակի ստորաբաժանումները առաջ են շարժվել դեպի Կոնդրաշովկա և Յաբլոնովկա բնակավայրերը։

Երեկ «Դիփ Սթեյթը» հաղորդել է, որ Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը տեղափոխվել է կարմիր գոտի, որտեղ ռուսները հավաքում են հետևակայիններ և շարունակում են առաջ շարժվել ավելի խորը։ Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռուսական բանակի ստորաբաժանումները գրավել են Դոնեցկի մարզի Զորյա բնակավայրը։ Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ մայիսի 23-31-ը ընկած շաբաթվա ընթացքում ռուսներին հաջողվել է գրավել Ուկրաինայի երեք շրջանների 18 բնակավայր։ Այսպիսով, օկուպանտները գրավել են Ուկրաինայի տարածքի գրեթե 200 քառակուսի կիլոմետրը։

Նմանատիպ