Ուկրաինական բանակը կարողացել է հետ մղել ռուսական հարձակումները Դոնեցկի և Խերսոնի մարզերում

13:00, 13.08.2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական բանակը կարողացել է հետ մղել ռուսական հարձակումները Դոնեցկի և Խերսոնի մարզերում։

Նրանց տվյալներով՝ ռուսական բանակը հարձակողական գործողություններ էր իրականացնում Դոնեցկի մարզում մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բախմուտ քաղաքի և Ուգլեգորսկի ՋԷԿ-ի մոտ, սակայն, ինչպես հայտարարել են Ուկրաինայի Գլխավոր շտաբում, ռուսական գործողություններն անհաջող են եղել։ Բացի այդ, ռուսական բանակը փորձել է գրոհել Ավդեևկայի շրջանում, սակայն ուկրաինացիներին հաջողվել է հետ շպրտել նրանց։

«Մարտական ​​գործողությունները շարունակվում են Դոնեցկ-Պեսկի և Նովոսելովկա-Ալեքսանդրոպոլի ուղղություններով»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ