Ուիլյամ Քորթնի. Սաակաշվիլին կարող է հույս ունենալ, որ եթե նրան ձերբակալեն, Արևմուտքը կպահանջի նրան ազատ արձակել, սակայն Արևմուտքում Սաակաշվիլին դիտվում է որպես Վրաստանի նախկին առաջնորդ, որի կառավարությունը չարաշահել է իր իշխանությունը
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու մասին հայտարարությանը:
Նա ասաց, որ Սաակաշվիլին կարող է հույս ունենալ, որ եթե նրան ձերբակալեն, Արևմուտքը կպահանջի նրան ազատ արձակել, սակայն Արևմուտքում Սաակաշվիլին դիտվում է որպես Վրաստանի նախկին առաջնորդ, որի կառավարությունը չարաշահել է իր իշխանությունը:
«Միխեիլ Սաակաշվիլին կարող է հույս ունենալ, որ իր վերադարձը և ձերբակալությունը, ինչպես Ալեքսեյ Նավալնիին, կդարձնի նրան զոհ, և Արևմուտքը կպահանջի նրան ազատ արձակել, սակայն Արևմուտքում Սաակաշվիլին դիտվում է ոչ թե որպես խաղաղության մարտիկ, այլ որպես Վրաստանի նախկին առաջնորդ, որի կառավարությունը չարաշահել է իր իշխանությունը»,- ասաց նա «Twitter»-ում հրապարակված հայտարարության մեջ: