Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը
Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը

Ուղղափառ եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը։

Այս օրվա կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ։

Ավետումը տաղավար մեծագույն տոներից է։ Ըստ Ավետարանի, այս օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Սուրբ Աստվածածնին և ավետեց, որ Աստծո Որդին և մարդկության Փրկիչը գալիս է նրանից: