Ուղղափառ եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը
Օգոստոսի 28-ին Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ննջման՝ Մարիամոբայի տոնը։
Տոնի կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում և վանքերում կատարվում է հանդիսավոր պատարագ։
Քրիստոնեական աշխարհում, Սուրբ Երրորդությունից հետո, փառաբանվում է Սուրբ Կույս Մարիամը։ Տասներկու մեծ տոներից երեքը՝ Սուրբ Աստվածածնի ծնունդը, ննջումը և Տաճար ընծայումը, ուղղակիորեն նվիրված են Աստվածածնին։
Եկեղեցական ուսուցման համաձայն՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո Սուրբ Կույս Մարիամը հաճախ էր աղոթում Տիրոջը, որպեսզի շուտով ընդունի իր հոգին երկնքի արքայություն։ Մի օր, Փրկչի դամբարանի մոտ աղոթելիս, Մարիամին հայտնվում է Գաբրիել արքայազն հրեշտակը՝ ձիթենու ճյուղը ձեռքում, և ավետում, որ երեք օր հետո նա կհանգչի։ Ըստ ավանդության, Աստվածածնի կամքով Տերը՝ քարոզության մեջ եղած սրբոց առաքյալներին, նրա ննջման օրը հրաշքով միավորեց, որպեսզի հրաժեշտ տան։ Երրորդ ժամին (մոտավորապես առավոտյան ժամը 09:00-ին), երբ Աստվածածինը հեռացավ այս աշխարհից, այն սենյակը, որտեղ նա պառկած էր, փայլեց զարմանալի լույսով։ Աստվածածնի սուրբ մարմինը Սիոն լեռից տեղափոխեցին Գեթսեմանիա։ Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը բարձրացրել է իր մոր սուրբ և անմեղ հոգին երկինք։ Քանի որ Սուրբ Կույս Մարիամն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Սիոն լեռան վրա, նրան նվիրված տաճարները հաճախ անվանում են Սիոն։
Վրաստանում բազմաթիվ եկեղեցիներ կրում են Սիոն անվանումը, և դրանցից յուրաքանչյուրում, այդ թվում՝ Թբիլիսիի Սիոնի տաճարում, օգոստոսի 28-ին նշվում է տաճարի տոնը։