Ուղղափառ եկեղեցին նշում է Ավետման տոնը
Ուղղափառ եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը։
Այս օրվա կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ։
Ավետումը մեծագույն տոներից է։ Ըստ Ավետարանի, այս օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Ամենասուրբ Աստվածածնին և հայտնեց, որ Աստծո Որդին և մարդկության Փրկիչը գալու է նրանից: