Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է 12 առաքյալի հիշատակի օրը:
Վրաստանի պատրիարքարանի լրատվությամբ, Սվետիցխովելիի սուրբ տաճարը կառուցված է 12 առաքյալի անունով և այդ պատճառով հուլիսի 13-ի տոնը կոչվում է Սվետիցխովլոբա:
Պատրիարքարանի լրատվությամբ, Սվետիցխովելիի տաճարում հոգևորականների հետ միասին պատարագ է մատուցելու, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:
Առավոտյան ժամերից դեպի Սվետիցխովելի տաճար մեկնում են անվճար ավտոբուսներ: