Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Գիորգոբան: Տոնի կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում ու վանքերում մատուցվում է հանդիսավոր պատարագ։
Մայիսի 6-ը Սուրբ Մեծ նահատակ Գիորգիի մահապատժի օրն է։ Սուրբ հրաշագործ ու հզոր Գիորգին համարվում է վրաց ազգի հովանավորը և հատկապես սիրված է Վրաստանում։
Ավանդույթի համաձայն՝ սուրբը ծնվել է երրորդ դարի երկրորդ կեսին, Կապադովկիայում, հարուստ քրիստոնյա ընտանիքում։ Հետագայում Սուրբ Գիորգին զորավար է դառնում Հռոմի կայսր Դիոկղետիանոսի կառավարման տարիներին։ Այն բանից հետո, երբ սկսվեցին քրիստոնյաների հալածանքները, նա առանձնացավ կայսրից: Հռոմեական կայսրը Սուրբ Գիորգիից պահանջեց ուրանալ Քրիստոսին։ Սուրբ Գիորգին նահատակվել է քրիստոնեության համար 30 տարեկանում։ Նա մտավ Եկեղեցու պատմության մեջ որպես հզոր և անպարտելի երկնային ձիավոր: 303 թվականին Սուրբ Գիորգին գլխատվեց։
Սուրբ Գևորգիի տոնը նշվում է տարին երկու անգամ՝ մայիսի 6-ին՝ սրբի մահապատժի օրը, և նոյեմբերի 23-ին՝ անիվի վրա նրա տանջանքների ենթարկվելու օրը։ Նոյեմբերի 23-ի տոնակատարությունը կոչվում է վրացական, քանի որ այն Վրաստանից տեղափոխվել է այլ եկեղեցիներ։