ՈՒգանդայում Վիքտորիա լճի վրա նավի խորտակման հետևանքով զոհվել է 23 մարդ
ՈՒգանդայում, Վիքտորիա լճի վրա նավի խորտակման հետևանքով զոհվել է 23 մարդ: Ինչպես տեղեկացնում է տեղական մամուլը, ևս տասնյակ մարդ համարվում է անհետ կորած: Դեռևս անհայտ է, թե քանի մարդ էր գտնվում նավի վրա: Չճշտված տվյալներով նրանց քանակը գերազանցում էր 100-ը:
Տարածված լրատվությամբ, նավի վրա գտնվում էր ՈՒգանդայի արքայազնը, որին հաջողվել է փրկել: Ռազմածովային ուժերի ներկայացուցիչները մինչև այժմ շարունակում են որոնել ՈՒգանդայի թագավորի եղբորը, որը նույնպես գտնվում էր նավի վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan