Ուղևորի վնասվածք ստանալու պատճառով Թբիլիսիի մետրոպոլիտենը աշխատում է խափանումներով
Թբիլիսիի մետրոպոլիտենը այս րոպեներին աշխատում է խափանումներով:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում, «Դիդուբե» մետրոյում ուղևորը վնասվածք է ստացել: Նրան շտապ օգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց:
«Տեղում աշխատում է քրեական ոստիկանությունը: Նրանք ուսումնասիրում են փաստը և դիտելու են տեսախցիկների տեսագրությունները: Դրանից հետո կվերականգնվի մետրոյի աշխատանքը: Մինչև Ախմետելիի կայանի հրապարակ ուղևորությունը սահմանափակ է: Ուղևորներին Կայարանի հրապարակից տեղափոխում ենք Վարկեթիլի»,- հայտնել են Առաջին ալլիքին՝ տրանսպորտային ընկերությունում: