Ուկրաինացի պատգամավորը հաղորդման ժամանակ փորձել է ձեռնափայտով հարձակվել Սաակաշվիլիի վրա (տեսանյութ)
15:13, 23.11.2017
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ու Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի միջև Սեփան Բանդերայի մասին վեճն ավարտվել է սկանդալով: Կոնֆլիկտը տեղի է ունցել է «Ուկրաինական ձևաչափ» հաղորդման ժամանակ:
Մոսիյչուկը հարցրել է Սաակաշվիլին՝ նա դե՞մ է Բանդերային, թե՞ կողմ: Դրան ի պատասխան վրացի քաղաքական գործիչն ասել է, որ ինքը «կողմ է Ուկրաինային»:
«Եթե Բանդերան ողջ լիներ, նա առաջին հերթին կվերացներ կոռուպցիոներներին»,-շարունակել է Սաակաշվիլին:
Սակայն Մոսիյչուկը Վրաստանի նախկին ղեկավարին մեղադրել է կաշառակեր լինելու համար ու ձեռնափայտով մոտեցել նրան՝ ցանկացանալով ծեծել:
«Արմատական կուսակցության» անդամը պնդել է, որ Սաակաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շևարնաձեի հետ կաշառակերությամբ է զբաղվել:
«Դուք կաշառակեր եք ու Ձեզ դրա համար են հետապնդում»,-բղավել է Մոսիյչուկը:
Այնուհանդերձ, հաղորդավարը պատգամավորին թույլ չի տվել հասնել Սաակաշվիլու մոտ ու հարվածել նրան:
Միևնույն ժամանակ Մոսիյչուկը հավելել է, որ Սաակաշվիլին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել Ուկրաինայում: