Ո՞ր սահամանափակումները չեն գործի մայիսի 5-ից: Պատասխաններ հաճախ տրվող հարցերին
Տնտեսության վերականգնման ծրագրի երկրորդ փուլում նախատեսված գործունեության մի մասը թույլատրվելու է մայիսի 5-ից:
Մասնավորապես, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, մայիսի 5-ից թույլատրվում է՝ բոլոր տեսակի շինարարական-վերանորոգման աշխատանքներ, շինարարական նյութերի արտադրություն և շինարարության վերահսկմանն առնչվող գործողություններ, ավտոմեքենաների սպասարկում և ավտոլվացման աշխատանքներ, առանց բացառությունների մուտքն ու ելքը Քութաիսի և Բաթումի:
Վրաստանի կառավարությունը հրապարակում է պատասխաններ հաճախ տրվող հարցերին
? Շինարարական աշխատանքների մասով սահմանափակումների վերացումը վերաբերում է արդյո՞ք շինարարական նյութի ռեալիզացիային:
- Ոչ: Ռեալիզացիան թույլատրելի է միայն առցանց:
? Թույլատրելի՞ է պարետային ժամին քաղաք Քութաիսի և քաղաք Բաթումի մուտքն ու ելքը:
- Ոչ: Պարետային ժամը շարունակում է մնալ ուժի մեջ:
? Թույլատրելի՞ է ավտոմեքենաների մասնիկների վաճառքը:
- Ոչ: Ավտոմեքենաների մասնիկների վաճառքը թույլատրելի է միայն առցանց և եթե ավտոմեքենաների տեխզննման վայրում վաճառվում է կոնկրետ մասնիկ, ապա կարելի է գնել:
? Արդյո՞ք ավտոմոբիլային ծառայությունների հասանելիությունը վերաբերում է նաև մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների տեխզննմանը:
- Այո: Ավտոմոբիլային ծառայությունների հասանելիությունը վերաբերում է նաև մոտոցիկլետների, մոպեդների և հեծանիվների տեխզննմանը:
? Ավտոմեքենաների սպասարկման կենտրոններում և մեքենաների լվացման համար պարտադի՞ր է հետևել համապատասխան կանոններին (դիմակներ, ախտահանիչներ և այլն):
- Այո: Պարտադիր է հետևել կանոններին: